Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Թիթեռ ենք նկարում

Թիթեռ ենք նկարում
30.09.2025 | 12:17

Կարդում եմ. «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել.

«Դեպի Դիլիջան տանող թունելի գծանշման աշխատանքներն ավարտված են»:

Այնպիսի տպավորություն է, կարծես հայկական արբանյակներն արդեն անխոչընդոտ վար ու ցանք են անում Անտարկտիդայի սառույցներում, ամբողջ Հայաստանը ջրամբարների ցանցով պատել են, սահմաններն անվտանգ են, ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչը հասել ու անցել ենք, մի խոսքով՝ ՏԿԵ նախարարն էլ զեկուցելու բան չունի ժողովրդին ու մնացել է՝ թունելի գծանշումների մասին հայտարարի:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 4969

Մեկնաբանություններ